Լվացի ամբողջ խոհանոցի սալիկների և մակերեսների յուղը՝ 2 րոպեում, առանց մեծ ջանքերի և քիմիայի․ պարզ, արդյունավետ միջոց

Յուրաքանչյուր տանտիկին գրեթե ամեն օր չարչարվում է, որ կարողանա լվանալ խոհանոցի սալիկները և ազատվել յուղի նստվածքից։ Չենք կարծում, որ որևէ մեկին այդ գործը հաճույք է պատճառում։ Կա հնարք, որը կօգնի հեշտությամբ և շատ արագ ազատվել սալիկների և գազօջախի վրա առաջացած յուղից ու կեղտից։ Այլևս ստիպված չեք լինի շատ ժամանակ վատնել՝ մաքրություն ապահովելու համար։

Պատրաստվում է միջոցը պարզ բաղադրիչներից, որոնք միշտ կան բոլորի տանը։ Անհրաժեշտ է 3 բաղադրիչ․

Սոդա․ 2ճ․գ․ սոդա լցրեք խորը տարայի մեջ, ցանկալի է՝ ապակե։

Ավելացրեք սոդային 1ճ․գ․ ափսե լվանալու հեղուկ։

Աստիճանաբար ջուր ավելացրեք՝ ընթացքում լավ խառնելով, որ մածուկ ստացվի։ Շատ ջուր չլցնեք, քանի որ խիտ մածուկ է անհրաժեշտ։

Այժմ վերցրեք սպունգը և կոշտ կողմի վրա լցրեք պատրաստի միջոցը։ Սպունգի այդ կողմով թույլ հարվածեք պատին։ Շփել պետք չէ, պարզապես թեթևակի խփեք մակերեսին։

Թողեք 20 րոպե։

Արդեն 9%  քացախի հերթն է։ Լցրեք այն ջրցանիչի մեջ։

Միջոցի վրա քացախ ցանեք։ Կտեսնեք ռեակցիան․ ամեն ինչ կսկսի թշշալ։ Բացեք պատուհանները, որ տունը օդափոխեք և ազատվեք քացախի հոտից։ Քացախը ցանելուց հետո սպասեք 5 րոպե։

Մաքրեք սպունգով՝ առանց ուշ գործադրելու։

Կտեսնեք, թե որքան հեշտ է ամեն ինչ մաքրվում։ Յուղից անգամ հետք չի մնում։ Խոնավ կտորով մաքրեք մնացորդները և վայելեք մաքրությունը։

Երբ սալիկները չորանան, կարող եք շփել դրանք սրբիչով։ Այդ կերպ կապահովեք սալիկների փայլը։

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: