Ինչպիսի մարդկանցից եմ ես սկսել խուսափել․․․ դրանից հետո կյանքս կտրուկ փոխվեց դեպի լավը

Տարիքի հետ սկսեցի գիտակցել, որ պետք է դադարեցնել շփումը մի քանի կատեգորիայի մարդկանց հետ։ Այժմ ուզում եմ պատմել, թե ինչպիսի մարդկանցից եմ հեռու մնում։

Как возраст влияет на женщин разных знаков зодиака

Ի դեպ, կյանքս փոխվել է դեպի լավը։

Նախանձկոտ մարդկանցից

Իմ ծանոթներից մեկը շատ նախանձկոտ կին է, կարող է նախանձել ամեն մանրուքին։ Նկատել եմ, որ հենց նրան ինչ-որ լավ բանի մասին էի պատմում, որ եղել էր կամ պիտի լիներ իմ կյանքում, պլաններս խզվում էին նույն օրը կամ ինչ-որ խնդիրներ էին առաջանում։

Երկերեսանի մարդկանցից

Հեռու եմ մնում շողոքորթներից։ Երկար տարիներ իմ կողքին հանդուրժել եմ նմաններին․ նրանք իմ ներկայությամբ գովաբանում էին ինձ, իսկ մեջքիս հետևում բամբասում ու չարախոսում։

Շահամոլներից

Երբեմն ինձ թվում է, որ իմ շրջապատում կան մարդիկ, ում ինձանից միայն ինչ-որ բան է պետք։ Ես վերջերս վերլուծեցի իմ բոլոր ծանոթներին, ու հասկացա, որ նրանց 30-40 տոկոսը մշտապես ինչ-որ բան էր պահանջում ինձանից։

Անդադար բողոքողներից

Ես երբեք չեմ գանգատվում շրջապատի մարդկանց ու չեմ էլ սիրում, երբ իմ ներկայությամբ են բողոքում։ Ես հասկանում եմ, որ հոգում կարող է այնպիսի փոթորիկ լինել, որ հնարավոր չէ լուռ մնալ, և մարդը ուզում է ուղղակի կիսվել իր ցավով։ Բայց երբ սկսում են գանգատվել ամեն աննշան բանի պատճառով, ուզում եմ փակել ականջներս ու չքվել հեռու։

Համառ ու հոգնեցնող

Երբ դեռ չեմ արթնացել, բայց արդեն 10 բաց թողնված զանգ ունեմ, հաղորդագրություններ, թե ուր եմ կորել, ինչու չեմ պատասխանում։ Նման մարդիկ բավական չէ, որ օրական 100 անգամ զանգում են, դեռ մի բան էլ հյուր են գալիս առանց հրավերի։

Վերջերս խզեցի կապերս նմանատիպ մի կնոջ հետ, ու կյանքս այնքան թեթև ու անհոգ դարձավ։

Ես համարում եմ, որ մեր կողքին պիտի լինեն միայն մեր մտերիմ ու ստուգված մարդիկ, ովքեր չեն թողնի դժվար պահին։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: