Լոգարանում առաջացած բորբոսը հազվադեպ երևույթ չէ։ Տվյալ խնդիր հանդիպում է շատերի տանը։ Եթե փնտրում եք միջոց, թե ինչպես արագ, պարզ ու մատչելի եղանակով ազատվել դրանից, գնահատեք ստորև ներկայացված հնարքը։
Մի քիչ ժամանակ և ջանքեր․․․ և սալիկների ու դրանց միջև կարերի անթերի մաքրությունն ու փայլը կուրախացնի ձեզ։
Գործը սկսելուց առաջ նախապես լվացեք սալիկները, վաննան ցնցուղի ջրով։
Ամբողջ աշխատանքը կատարեք ձեռնոցներ հագած։
Որպեսզի փափկեցնեք և հետո հեռացնեք բորբոսը, պլաստիկե տարայի մեջ խառնեք 2 ճ․գ․ կալցիացված սոդա և մի քիչ ժավել։ Պիտի ստացվի թթվասերի խտությամբ մածուկ։
Ստացված խառնուրդը քսեք սալիկներին, վաննային՝ հին ատամի խոզանակի օգնությամբ։ Այդ կերպ կհեռացնեք բորբոսի հիմնական մասը։
Այժմ բամբակե սկավառակներ վերցրեք, թրջեք ժավելի մեջ և դրեք այն հատվածներում, որտեղ առաջանում է բորբոս։ Թողեք այդպես մոտ 12 ժամ։
Դրանից հետո լավ լվացեք ջրով ժավելի մնացորդները։ Սալիկների միջև կարերը կարող եք մաքրել խոզանակով՝ սոդա+ժավել խառնուրդով։
Գնահատեք արդյունքը՝ կատարած աշխատանքից հետո․