Իմաստուն առակ այն մասին, թե ինչպես է պետք վերաբերվել ուրիշների նախանձին և չարությանը

Ճապոնական գյուղերից մեկում մի սամուրայ էր ապրում։ Մի օր նրա մոտ եկավ պատանի մարտիկ, ում բոլորը ճանաչում էին որպես չար ու դաժան մարդ։ Նա շատ էր սիրում կիրառել պրովոկացիոն գործողություններ․ հակառակորդին հանում էր հունից, ինչի շնորհիվ վերջինս նյարդայնանում էր, սխալներ անում և պարտվում։

Մարտիկը սկսեց ստորացնել իմաստուն ծերունուն․ նրա վրա քարեր էր շպրտում, գոռում ու վիրավորում։ Սակայն ծերունին շարունակում էր զբաղվել իր գործերով և ոչ մի կերպ չէր արձագանքում մարտիկի գործողություններին։ Ի վերջո մարտիկը հոգնեց՝ իմաստունու մոտ ռեակցիա առաջացնելու փորձերից և գնաց։

Ծերունու աշակերտները զարմացած էին։ Նրանք հարցրին․

Իսկ ինչու՞ չարձագանքեցիք։ Վախեցա՞ք, որ կպարտվեք։

Երբ ինչ-որ մեկը ձեզ որևէ մի բան է նվիրում, բայց դուք չեք ուզում այն ընդունել, ապա ու՞մն է նվերը։

Как реагировать на зависть и злость окружающих: мудрая притча — Сайт для души

Իհարկե տիրոջն է պատկանում, նրան, ով ուզում էր նվիրել,-պատասխանեցին աշակերտները։

Նույնն էլ վերաբերվում է նախանձին և բարկությանը։ Մինչ չընդունեք, դա կշարունակի պատկանել նրան, ումից բխում են բացասական զգացմունքները։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: