Ընդամենը 1 գաղտնի բաղադրիչի շնորհիվ իմ 30 տարվա գազօջախը դեռ նորի տեսք ունի

Լավ տնային տնտեսուհու գազօջախը միշտ մաքուր ու խնամված է։ Բնականաբար, այսօր կարող եք գնել արդյունավետ մաքրող միջոցներ, սակայն կա մի շատ պարզ, հասանելի ու մատչելի միջոց, որը թույլ կտա պահել գազօջախը անթերի վիճակում։ Դուք այն հեշտությամբ կարող եք պատրաստել տնային պայմաններում։

Ինչ է անհրաժեշտ․

  • սոդա՝ 3ճ․գ․
  • ափսե լվանալու հեղուկ՝ 1/2թ․գ․
  • սիլիկոնե սիսինձ՝ 1 ճ․գ․
  • տաք ջուր՝ 130մլ

Ինչպես պատրաստել միջոցը․

Սկզբում բոլոր բաղադրիչները լցնել 0,5լ ծավալով պլաստիկե տարայի մեջ։

Փակել կափարիչով և մի քանի անգամ թափահարել, որ համասեռ նյութ ստացվի։

Նախապես լվացված գազօջախի մակերեսին բարակ շերտով քսել պատրաստի միջոցը։

Թողնել, որ չորանա։ Դրանից հետո գազօջախին առաջացած յուղն ու այլ հետքերը կարող եք վերացնել ընդամենը 1 շարժումով։ Մաքրելիս օգտագործեք չոր մաքուր սպունգ։

Պատրաստված խառնուրդը կբավականացնի մի քանի օգտագործման։ Երբ այն վերջանա, կարող եք էլի պատրաստել։ Տնային այս միջոցի առավելությունը կայանում է նրանում, որ այն չի պարունակում առողջությանը վնասող նյութեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: