Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով

Մի փիլիսոփա, իր աշակերտներով շրջապատված, քայլում է Ալեքսանդրիայի փողոցներով՝ նրանց պատմելով կյանքի գաղտնիքների, նրա հոգևոր հիմունքների մասին:

Ճանապարհին նրանց մի անառակ կին է հանդիպում: Մոտենալով փիլիսոփային՝ նա վստահ ասում է.

«Ուսուցիչ, դու ամբողջ կյանքում քո աշակերտներին ամենայն իմաստություն և ճշմարտություն ես ուսուցանում, հոգում ես, որ նրանք կատարյալ և մաքուր լինեն, և նրանք հետևում են քեզ:

Սակայն հենց որ ես մատով մոտ կանչեմ, նրանք քեզ տեղն ու տեղը մենակ կթողնեն և կվազեն իմ հետևից»:

Փիլիսոփան անմիջապես համաձայնվում է այդ խոսքերի հետ, սակայն նկատում է.

«Դու ճիշտ ես ասում, սակայն քո ճշմարտության հիմքում մի հանգամանք է ընկած: Ես իմ աշակերտներին մղում եմ ավելի ու ավելի վեր բարձրանալ, իսկ դու նրանց կարող ես միայն առաջարկել ներքև գլորվել: Բայց իջնելը ավելի հեշտ է, քան բարձրանալը»:

«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են» (Մատթ. 7:15):

Понравилась статья? Поделиться с друзьями: