Եթե կինն անում է ՍԱ, նա իսկույն ոչնչացնում է սեփական կանացիությունն ու հմայքը

Կանացիությունը միայն արտաքին նշաններով չի արտահայտվում: Այնքան շատ են գրավիչ կանայք՝ նուրբ ու գեղեցիկ դիմագծերով, անթերի կազմվածքով, սակայն նրանց ոչ մեկ կանացի չի համարում: Իսկ պատճառն այն է, որ նման կանանց կյանքում տեղ ունեն հետևյալ երևույթները:

Անվերջանալի վազվզուք

Այն կինը, ով մշտապես շտապում է, չի հասցնում ոչինչ, իր ուսերին է բարձում չափազանց մեծ պատասխանատվություն, վաղ թե ուշ կորցնում է գրավչությունն ու հմայքը: Սովորեք ամեն ինչ անել քիչ-քիչ:

Վատ արտաքին տեսք

Արտաքին տեսքն իսկապես մեծ նշանակություն ունի, ինչպես և կնոջ ներաշխարհը: Ձեր կանացիությունը կախված է նրանից, թե ինչ տեսք ունեք, ինչպես եք նստում, կանգնում, քայլում, հագնվում:

Խնամքի բացակայություն

Կանացիությունը ավելի գլոբալ երևույթ է, քան ուղղակի գեղեցկությունը: Ու դրա համար էլ մի ալարեք, խնամեք մարմինը, մաշկը, հետևեք կազմվածքին:

Էմոցիաների զսպում

Երբ կինն ինքն իրեն արգելում է արտահայտել էմոցիաները, քանի որ նրա գլխում անդադար մի միտք է պտտվում, թե  «ինչ կմտածեն» իր մասին, հանգեցնում է անինքնավստահության ու պարփակման:

Սիրելի զբաղմունքի բացակայություն

Հոբբիի շնորհիվ մարդիկ տարբերվում են մյուսներից, դառնում յուրահատուկ:

Չափազանց մեծ հպարտություն, գոռոզություն

Սա մարդու վատագույն հատկություններից մեկն է: Այն չի գեղեցկացնում կնոջը ոչ մի պարագայում:

Անձնական ժամանակի բացակայություն

Ավելի վատ է, երբ ձեզ ոչինչ պետք չէ: Զբաղմունք չունեք: Եվ որպես հետևանք սկսում եք փնտրել մարդկանց, ովքեր կլցնեն ձեր դատարկությունը… Ոչ, սա կանացի չէ ու գրավիչ չէ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: