Բերում ու թողում են… ախր որդիս ու հարսս չեն ուզում հասկանալ, որ եթե գումար չտան, թոռներիս պահել չենք կարողանա…

Ես ու կինս ապրում ենք գյուզում։ Այստեղ հողամաս ունենք, ինքներս ենք մշակում, ցանում ու հավաքում բերքը։ Տարիքի հետ գործը դժվարանում է, սակայն մեզ դուր է գալիս։

Միայն մի խնդիր կա։ Որդիս ու հարսս հաճախ են բերում իրենց երկու երեխաներին ու թողնում մի քանի օր։ Անցյալ տարի գրեթե ամբողջ ամառ մեր տանն էին մնացել։ Որդուս մի քանի անգամ խնդրել եմ օգնել ֆինանսապես, բայց նա ասում է, որ առանց այն էլ վատ պայմաններում են ապրում։

Кто такие бабушка и дедушка? — 123ru.net

Մենք շատ ենք սիրում մեր թոռներին, հասկանում ենք, որ մեր երեխաները երիտասարդ են, պետք է աջակցել նրանց։ Երբեմն որդուս հարցնում եմ, թե ինչպես են գործերը, իսկ պատասխանը միշտ նույնն է․

-Վարկեր, հիփոթեք ունեմ․․․ ինչպե՞ս պիտի լինեմ։

Մեր թոռների հանդեպ լցված ենք ջերմությամբ։ Փորձում ենք տալ այն ամենը, ինչ ունենք՝ սեր, հոգատարություն, դաստիրակություն։

Ուղղակի մի խնդիր կա․ երկու երեխաներին երկար ժամանակ պահելու համար գումար է պետք, ինչի պակասը մեզ մոտ շատ է զգացվում։

Վերջերս զանգել էր որդիս ու ասաց, որ ուզում է բերել երեխաներին ու օգոստոսին թողնել մեզ մոտ։ Չնայած, որ մեր հողամասում ահագին բանջարեղեն ու միրգ է աճում, միևնույնն է, երեխաները միս են սիրում, քաղցրավենիք, պաղպաղակ։ Ինչպե՞ս նրանց մերժենք։

Любимые Бабушки и дедушки, живите вечно! Время с вами - бесценно

Խոսակցությունը եղել է 1 շաբաթ առաջ։ Դրանից հետո ոչ հարսս է զանգել, ոչ տղաս։ Ինչպես հասկանում եմ, երեխաներին չեն բերելու։

Տխրել ենք իհարկե, հատկապես, որ կարոտել էինք մեր թոռնիկներին։ Նրանց հետ շատ ուրախ է, իսկ մենք ամբողջ օրը ամուսիններով միայնակ ենք։ Բայց դե ինչ արած, այս դեպքում ոչինչ չենք կարող փոխել։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: