Արտյոմ Կարապետյանի և Յուլյա Ֆինկի երկվորյակների առաջին ֆոտոշարքը

2018 թվականը հաղորդավար Արտյոմ Կարապետյանի և դերասանուհի Յուլյա Ֆինկի կյանքը հիմնովին փոխեց. լույս աշխարհ եկան նրանց երկվորյակ տղաները՝ Լեոն եւ Մուշեղը: Փոքրիկներն այսօր դառնում են 1 տարեկան: Ծնողները վերջերս նրանց համար լուսանկարահանում են կազմակերպել, իսկ ֆոտոշարքը ներկայացրել իրենց հետևորդներին։

Bravo.am-ի հետ զրույցում Յուլյան ասա․ «Գաղափարն Արտյոմինն է: Վաղուց էինք ուզում լուսանկարել, բայց տարբեր պատճառներով հետաձգվում էր: Հետո ստացանք հրավեր Կետիկյան քույրերից: Նախընտրեցինք պարզ, հետաքրքիր ու առանց ավելորդությունների շարք ստեղծել: Որոշել էինք մինչեւ առաջին տարեդարձը չհրապարակել լուսանկարները: Կարծում եմ՝ այս պարագայում եւս երեխաները պետք է պաշտպանված լինեն: Եթե բլոգ չէ կամ հետաքրքիր իրադարձություն չկա, իմաստ չեմ տեսնում հրապարակել նրանց նկարներն ամեն մի անպատեհ առիթով»,-նշել է դերասանուհին եւ հավելել, որ նկարահանումներն անցել են դրական եւ ուրախ մթնոլորտում:

Արտյոմ Կարապետյան

Երկվորյակներից Լեոն, ում ծնողներն արդեն իսկ արտիստ են ասում, բոլորովին չի խուսափում ֆոտոխցիկներից, այլ միանգամից ժպտում է: Իսկ Մուշեղն առայժմ այդքան էլ չի սիրում ուշադրություն: Ինչպես ասել է Յուլյան, լուսանկարահանման ժամանակ խուսափում էր, լացում: Մի կերպ համոզել եւ լուսանկարել են:

«Մեր կյանքը փոխվել է 180 աստիճանով: Երբեք չես պատկերացնի, թե ինչ կկատարվի երեխաների ծնվելուց հետո: Կարծում ես՝ նույն կյանքով կապրես, ամեն ինչ կհասցնես եւ պատրաստ ես դրան, բայց միեւնույն է՝ կյանքդ շատ է փոխվում: Երեխաների հետ ընդհանրապես ամեն օրն է շատ հետաքրքիր եւ զավեշտալի: Քո աչքի առաջ մեծանում են, դու ամեն օր նոր բան ես տեսնում, սովորում»,-նշել է դերասանուհին:

Արտյոմ Կարապետյան

Այս պահին Յուլյան բացակայում է նկարահանման հրապարակից: Ասաց՝ որոշ ժամանակ կհանգստանա, թեեւ սկզբնական շրջանում աշխատել է: Հիմա բարդ է, որովհետեւ միայն իրենք են կարողանում փոքրիկների հետ զբաղվել: Դայակ չունեն եւ դեռեւս չեն փորձել դիմել նրա օգնությանը: Արտյոմը գրեթե ամեն հարցում է օգնում կնոջը: Դերասանուհին խոստովանեց, որ առանց ամուսնու օգնության չէր հասցնի, քանի որ երկու երեխաների հետ բարդ է:

Արտյոմ Կարապետյան

Իսկ թե ինչպես են պատրաստվում նշել երկվորյակների առաջին տարեդարձը, Յուլյան ասել է.«Հարազատների, բարեկամների ու մտերիմների հետ կտոնենք բալիկներիս 1-ամյակը: Այդ առիթով Միացյալ Նահանգներից փոքրիկների տատիկն ու պապիկն են ժամանել Հայաստան»:

Արտյոմ Կարապետյան

Աղբյուր՝ bravo.am

Понравилась статья? Поделиться с друзьями: