Արյան կաթիլներ ձվի մեջ․․․արդյոք այն կարելի է օգտագործել սննդի մեջ թե ոչ

Արյան կաթիլները ձվի մեջ հաճախ հանդիպող երևույթ է։ Սակայն մինչև հիմա մարդիկ չգիտեն, արդյո՞ք դրանք կարելի է սննդի մեջ օգտագործել թե ոչ։

Հավկիթ գրեթե բոլորն են սիրում։ Անշուշտ, այն ունի մի շարք օգտակար հատկություններ։ Դրանք համեղ են, օգտակար, սննդարար և մատչելի, և արագ են պատրաստվում։

Երբեմն ձվի մեջ կարելի է նկատել արյան կաթիլներ։ Գոյություն ունի տարածված կարծիք, որ նման հավկիթները չի կարելի ուտել։ Սակայն արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը։ Արդյո՞ք վտանգավոր են թե անվտանգ՝ արյան կաթիլ պարունակող հավկիթները։

Բանն այն է, որ թռչնաֆաբրիկաներում գոյություն ունի հավերի տեսակավորում։ Կան հավեր, որոնց պահում են բազմացնելու համար։ Կան նաև հատուկ՝ հավկիթ ստանալու համար պահվող տեսակներ։ Վերջինները կոնտակտ չեն ունենում հակառակ սեռի թռչունների հետ, այդ պատճառով էլ հավկիթների մեջ ճուտիկ զարգանալ չի կարող։

Իսկ արյան կաթիլներ ձվի մեջ կարող են առաջանալ արյունատար անոթների թուլության պատճառով։ Նման բան լինում է А և В վիտամինների պակասի հետևանքով։

Սովորաբար թռչնաֆաբրիկաներում հավկիթները հատուկ լույսի օգնությամբ զննում են՝ նախքան առաքման ուղարկելը։ Բծերով հավկիթները չեն ուղարկվում խանութներ, քանի որ մատակարարողների համար չափազանց կարևոր է սեփական հեղինակությունը։ Սակայն մուգ գույնի հավկիթների ներսը տեսնելը ավելի դժվար է, այդ պատճառով էլ դրանք կարող են հայտնվել խանութում։

Պատշաճ ջերմամշակման դեպքում արյան կաթիլներով հավկիթներն անվնաս են, միայն հանեք արյան կուտակումը։ Ոչ բավարար ջերմային մշակման ժամանակ հավկիթը կարող է դառնալ տարատեսակ հիվանդությունների առաջացման պատճառ։

ՈՒշադրություն դարձրեք նաև հավկիթի պարունակության գույնին։ Եթե այն ունի կանաչավուն կամ մուգ երանգ, տհաճ հոտ է զգացվում, հավկիթը օգտագործել չի կարելի։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: