Արդյո՞ք ամոթ չէ ռեստորանից տուն տանել պատվիրած ուտելիքի մնացորդները. պատմում եմ իմ փորձի մասին

Մի քանի շաբաթ առաջ ընկերուհիս ռեստորանում նշում էր իր ծննդյան օրը: Շատ լավ օր անցկացրեցինք, կերանք-խմեցինք, բայց սեղանին վերջում մեծ քանակությամբ ուտելիք մնաց: Երևի հյուրերը քչակեր էին:

Ընկերուհուս առաջարկեցի մեզ հետ վերցնել ողջ սնունդը, որն ավելացել է: Ռեստորանում հնարավոր էր ձեռքբերել մեկ անգամյա օգտագործման կոնտեյներներ:

Բայց ընկերուհուս զարմացած հայացքը բավական էր՝ նրա պատասխանը հասկանալու համար.

Կարծու՞մ ես իմ տանը ուտելիք չկա: Իհարկե ոչինչ չեմ վերցնի: 

Դե իր գործն է, թող մատուցողներն ու խոհարարները վերցնեն:

Եվս մի իրավիճակ

Մի անգամ ես, ամուսինս ու նրա աշխատանքային կոլեկտիվը գնացել էինք քաղաքից դուրս: Եվ մարդիկ էին շատ, և սնունդը:

Վերջում, երբ սկսեցինք հավաքվել, ես մի քանի տոպրակի մեջ լցրեցի խորովածն ու երշիկեղենը:

Մոտեցավ ամուսնուս կոլեգաներից մեկն ու ասաց.

-Ուզում եմ մի քիչ խորոված վերցնել, բայց ամաչում եմ:

Բայց ի՞նչ կա ամաչելու: Առաջին հերթին, եթե ոչ մեկ չվերցնի, ամբողջը աղբամանն է գնալու: Բացի այդ, երեկոյան արդեն քաղցած չես, իսկ երբ արթնանաս առավոտյան ու հայտնաբերես, որ ոչինչ պետք չէ պատրաստել, մի՞թե հիանալի չի լինի:

Սրճարանում նույնպես լինում է, որ ավելացածը տանում եմ ինձ հետ: Օրինակ, երեխաներս հաճախ մեծ պիցցա են պատվիրում, բայց 1 կտորից ավել չեն ուտում: Ինչու՞ թողնեմ: Ավելի լավ է կտանեմ տուն, հետո բոլորս կուտենք:

Իսկ դուք ի՞նչպես եք վարվում նման իրավիճակներում:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: