Ավելացրեք ջրին ՍՐԱՆԻՑ մի քանի կաթիլ, ու ձեր պատուհանները, ապակիները կլինեն անթերի մաքուր ու թափանցիկ՝ առանց հետքերի

Վերջերս իմացա մի նոր հնարքի մասին, որը օգնում է անթերի մաքուր լվանալ պատուհանները: Ընդամենը մի քանի կաթիլ և արդյունքը շշմեցնող է:

Խոսքը յոդի մասին է: Ի դեպ, այս կերպ լվանալուց հետո, ապակիների վրա ավելի քիչ փոշի կկուտակվի:

Պատրաստեք լուծույթը. 1 լիտր ջրին անհրաժեշտ է 5 կաթիլ յոդ: Պիտի դեղնավուն ջուր ստացվի:

Կարևոր է չչարաշահել յոդը:

Ապակիները լվանալու համար կարող եք վերցնել ցանկացած անձեռոցիկ: Ցանկալի է վերցնել այնպիսինները, որոնց վրա չկան կարճ մազիկներ: Կարող եք օգտագործել ցանկացած թղթե սրբիչ:

Թղթե սրբիչը չափազանց հարմար է նմանատիպ պրոցեդուրաների համար, քանի որ ներծծում է խոնավությունը՝ չթողնելով հետքեր, փոշիներ ու լաքաներ:

Պատուհանները մանրակրկիտ լվանալ երկու կողմից: Եթե նկատում եք դժվարանցանելի հետքեր, պարզաջրեք լուծույթով մի քանի անգամ: Ապակիները միանգամից թափանցիկ են դառնում: Նույնիսկ կարող է թվալ, որ ապակի առհասարակ չկա:

Հնարքն իսկապես լավ արդյունք է տալիս: Ապակիները թափանցիկ են, փայլուն, առանց տհաճ հետքերի: Հիանալի է այն, որ առանձնապես մեծ ֆինանսական ծախսեր չեն պահանջվում և շատ ջանք չեք գործադրում՝ ոչ միջոցը պատրաստելու, ոչ էլ պատուհանները լվանալու համար:

Պահպանեք հնարքը, քանի որ գարուն է՝ կապիտալ մաքրության համար անթերի ժամանակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: