Ասում է՝ ես բազմազավակ մայր եմ․․․ Ես չեմ հասկանում, թե իչու պիտի զիջումների գնամ, ինձ նեղություն պատճառեմ նրանց համար

Այս տարի ոշորեցի վաճառել իմ հողամասը։ Քաղաքից հեռու է, մեքենա չունեմ, իսկ ավտոբուսով կամ գնացքով ամեն շաբթ գնալու տրամադրություն չունեմ։ Հողամասս բավականին մեծ է, լավ տեղում է։ Հող մշակելու, ցանելու, բերք ստանալու սիրահարների համար անթերի տարբերակ է։

Ձմռանը գնորդներ չկան, բայց շուտով գարուն կլինի, և մարդիկ կակտիվանան։ Կարծում եմ, կհաջողվի վաճառել։ Հարմար գին եմ դրել, համեմատել եմ մյուս հողամասերի արժեքների հետ և նույնիսկ միջինից ցածր եմ գնահատել։

Մի քանի օր առաջ զանգում է մի կին, հարցնում՝ ինչ իրեն հետաքրքրում է, նորից ճշտում գինը, և վերջում առաջարկում է մի գին, որը 2 անգամ ցածր է, քան իմ նշանակածը։ Եվ ոչ թե հարցնում է, այլ գրեթե պահանջում։ Ես ասացի, որ առանց այն էլ էժան եմ վաճառում և զեղչեր չեմ անելու։ 

Սակայն զրուցակիցս նշեց «հարգելի պատճառ», փաստարկ՝ այսպես ասած։ Նա ասաց, որ բազմազավակ մայրիկ է, իսկ նրանց համար ամենուր զիջումների են գնում։ Բայց չէ որ ես խանութի տնօրեն չեմ, ձեռնարկատեր չեմ, որ գնորդներ հավաքեմ։ Բացի այդ, չեմ պատրաստվում բարեգործությամբ զբաղվել։ Չեմ ուզում կորցնել իմ գումարը՝ հանուն ուրիշների։ Կնոջը շատ զարմացրեց իմ պատասխանը, անգամ վիրավորեց։ 

Фото: Владимир Трефилов / РИА Новости

Իսկ ես սկսեցի մտածել այն մասին, թե որքան շատ են մեր երկրում բազմազավակ կանայք, ովքեր համարում են, որ իրենց բոլորը պարտավոր են։ Իսկ հետո էլ նեղանում են, որ իրենց վատ են վերաբերվում, չեն օգնում, հարցնում՝ թե ինչի համար են այդքան երեխա ունեցել։ Իհարկե խոսքս պետության կողմից օգնության մասին չէ, այլ սովորական մարդկանց է վերաբերվում։ Ինչու՞ պիտի այն մարդը, ով 1 կամ 2 երեխա է ունեցել՝ մտածելով նրանց ապագայի մասին, պիտի օգնի մարդկանց, ովքեր ուրիշների հույսով երեխաներ են ունենում։

Правительство Армении окажет финансовую поддержку многодетным семьям

Գուցե ես եմ սխալ, չգիտեմ, համենայն դեպս թող յուրաքանչյուր մարդ հույսը դնի միայն իր վրա։

Понравилась статья? Поделиться с друзьями: