Անի Քրիստին` բաժանման ու կորուստների մասին. հետաքրքիր բացահայտումներ

Հայկական շոու բիզնեսի ամենավառ ու տարբերվող ձայներից մեկը Անի Քրիստիի ձայնն է: Ժամանակին ակտիվ երաժշտական գործունեություն ծավալած երգչուհին այժմ այնքան էլ հաճախ չի երևում հեռուստաէկրանից: Նա անկեղծանում է իր վերջին տարիների ապրումների մասին:

Անին խոստովանում է, որ իր մասնագիտական ուղու վրա մեծ է եղել ծնողական ազդեցությունը: Չնայած նրա ծնողները այնքան էլ կարկառուն դեմքեր չեն, բայց կրկին երաժիշտներ են և նպաստել են դստեր երաժշտական ճաշակի ձևավորմանը:

Անին երախտագիտությամբ է հիշում իր կյանքում մեծ դեր ունեցած Ռաիսա Մկրտչյանից: Նա ժամանակին երգչուհուն խորհուրդ է տվել չհաճախել երաժշտության դասերի, որպեսզի չփչացնի իր ի վերուստ ունեցած երաժշտական բնությունը:

Անին այլ հետաքրաիր բացահայտումներ ևս արել է, որոնց մասին նա հուզմունքով է հիշում: Անիին հոգնեցրել են այն խոսակցությունները, որոնք վերաբերում են իր ամուսնությանն ու ամուսնուն: Նա պատմում է, որ անհեթեթությունն այն աստիճանի է հասել, որ իր և եղբոր նկարն են տեղադրել՝ ներկայացնելով որպես իր ամուսին:

Առաջարկում ենք հարցազրույցին ավելի մանրամասն ծանոթանալու համար դիտել տեսանյութը:

Понравилась статья? Поделиться с друзьями: