Անզավակ ծնողները որոշեցին եռյակ փոքրիկների որդեգրել, սակայն անսպասելի կերպով 6 երեխայի ծնող դարձան

Էնդին ու Սարան՝ այս գեղեցիկ ամուսնական զույգը,  երազում էր երեխաներ ունենալու մասին, ընդ որում՝ շատ վաղուց։ Նրանք շատ էին երազում, մտածում, թե ինչպես են տանը փոքրիկներ վազվզելու, ինչպես է տունը լցված լինելու մանկան ծիծաղով։ Կինը փորձում էր հղիանալ, սակայն նրա ջանքերը հաջողությամբ չէին ավարտվում։ Ոչինչ չէր ստացվում։ Սարան անցել էր բոլոր հնարավոր հետազոտությունները, և բժիշկները հուսադրող ախտորոշում չէին տալիս։ Պարզվեց, որ կինն անպտուղ է։

Բայց զույգը այնքան էր ցանկանում փոքրիկ ունենալ, որ ամուսինները լուրջ որոշում կայացրեցին՝ երեխայի որդեգրում։ 

Արևմուտքում կա ասյպիսի պրակտիկա․ այն դեպքում, երբ կինը չի պլանավորում տուն տանել ապագա երեխային կամ երեխաներին, նա դեռ հղիության շրջանում կարող է հրաժարվել նրանցից՝ ի օգուտ որևէ մեկի։

Էնդին ու Սարան՝ ցանկանալով ծնող դառնալ, գրանցվեցին ծրագրում և սկսեցին սպասել «իրենց» ապագա մորը։ Նա շատ շուտ հայտնվեց և իր դեռ չծնված երեխային նրանց տալու պատրաստակամություն հայտնեց։

Սակայն արդյունքում հաճելի անակնկալ ստացվեց։ Պարզվեց, որ կինը եռյակ երեխաների է լույս աշխարհ բերելու։ Հղի կինը նույնիսկ անհանգստացել էր՝ կարծելով, թե Էնդին ու Սարան կհրաժարվեն երեխաներից, քանի որ վերջիններս մի երեխա էին որոշել վերցնել։ Բայց ընտանիքը միայն երջանիկ էր․ դժվարությունները նրանց չէին վախեցնում։ Արդյունքում նրանք երկու դստեր ու մի որդու ծնող դարձան։

Անակնկալներն այսքանով չավարտվեցին․ շուտով պարզվեց, որ Սարան հղի է։ Բժիշկները սխալվել էին, կինն անպտուղ չէ։ Ընտանիքում զույգ երեխաներ ծնվեցին՝ աղջիկ և տղա։ Իհարկե, ամուսինների համար շատ բարդ էր և հոգնեցնող, բայց նրանք միայն երջանիկ էին։ Չէ որ նրանք վաղուց էին երազում փոքրիկներ ունենալու մասին։

Այսքանով անսպաելի իրադարձությունները չավարտվեցին։ Ընդամենը 1 տարի անց ընտանիքում ևս մի երեխա ծնվեց։

Կինը լույս աշխարհ բերեց կրտսեր որդուն։

Արդյունքում, մոտ 2 տարում ընտանիք եկան 6 երեխաներ՝ իրենց հետ երջանկություն բերելով։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: