Այ քեզ մաքրասեր․․․ այս տղամարդն օրական 9 ժամ է ծախսում՝ տունը մաքրելու համար

Անգլիական հայտնի հաղորդումներից մեկի շրջանակներում ներկայացվել էին վիճակագրական տվյալներ։ Եթե հավատանք վիճակագրությանը, տղամարդկանց 60%-ը անգամ ամենաանհրաժեշտ դեպքերում չի լվանում ձեռքերը։ Ու հենց նույն շոուի ժամանակ ներկայացրեցին Ամար անունով այս տղամարդու պատմությունը։ Նա համարվում է մոլորակի ամենամաքրասեր տղամարդը։

Ամարը մանրակրկիտ մաքրում է տունը ոչ միայն հիգիենայի նկատառումներից ելնելով։ Մաքրություն անելու պրոցեսը նրա համար հաճույք է, մեդիտացիայի միջոց։

Ամարն ասում է, որ ինքն ունի հոգեկան խանգարումներ, թեպետ մասնագետները դրանք չեն հայտնաբերել։ Երիտասարդ տղամարդու խնդիրը նման է օբեսիվ-կոմպուլսիվ խանգարման։ Սակայն կա մի նյուանս․ Ամարը չունի տագնապի զգացում, նա մեծ հաճույքով է անվերջ մաքրում ու լվանում ամեն ինչ։

Ամարի կինը այնքան էլ չի խրախուսում ամուսնու՝ մաքրությամբ տարված լինելը։ Կինը խոստովանում է, որ ավելի լավ կլիներ, եթե ամուսինն այդ ժամանակի գոնե կեսը նվիրեր ընտանիքին։ Այնուամենայնիվ, Ամարը չի հանգստանա, եթե տանը անթերի մաքրություն չտիրի։

Պատմության հերոսը օրական առնվազն քսան անգամ է լվանում ձեռքերը, իսկ նրա սիրելի առարկաները՝ խոնավ անձեռոցիկներն ու բամբակե սկավառակներն են։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: