Այս սանրվածքները ծերացնում են… ցանկալի է 40 տարեկանից հետո հրաժարվել այս սանրվածքներից…

Երբ կնոջ հոգին փոփոխություններ է պահանջում, նա շտապում է գեղեցկության սրահ՝ սանրվածքը փոխելու: Ոչինչ չի կարող այդքան արագ կերպարանափոխել կնոջը, որքան լավ սանրվածքը: Գրագետ ընտրված սանրվածքը կարող է լիովին այլ տեսք հաղորդել, մարդուն ավելի երիտասարդ դարձնել:

Հատկապես զգույշ պիտի լինեն սանրվածքն ընտրելու հարցում 40-անց կանայք, քանի որ այդ տարիքում մազերի ձևը կարող է ավելի արտահայտիչ դարձնել կնճիռներն ու ծերացման այլ նշանները:

Հրաժարվեք ուղիղ հերափունջից

Այս տարբերակը հարմար է հազվադեպ կանանց:

Իսկ ահա կարող եք ավելի երիտասարդ տեսք ունենալ, եթե երկար հերափունջ կտրեք ու սանրեք դեպի կողք:

Եթե օվալաձև դեմք ունեք, զգույշ եղեք բարձր սանրվածքներ ընտրելիս, քանի որ այդ դեպքում կխախտվի դեմքի համաչափությունը:

Պոչիկները, հյուսերը ու փունջերը թողեք երիտասարդ աղջիկներին: Նման սանրվածքները 40 տարեկանից բարձր կանանց տարօրինակ տեսք են հաղորդում ու ավելացնում տարիքը:

Լուրջ կշռադատելով մոտեցեք քիմիական գանգրացմանը: Այն կարող է վնասել մազերը ու ոչ կոկիկ տեսք հաղորդել:

«Տղամարդու սանրվածք»

Կարճ սանրվածք առհսարակ շատ քիչ կանանց է սազում: Եթե որոշեք նման սանրվածք անել, հնարավոր է, որ այդ կերպ տարիքով ավելի մեծ թվաք, բացի այդ վիզուալ ավելացնեք մի քանի ավելորդ կիլոգրամ:

Եթե ուզում եք լինել ոճային, բայց և հեշտ հարդարեք մազերը, կարող եք կարճ սանրվածք անել, սակայն թողնել կողքի սանրած հերափունջ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: