Այս հնարքի մասին սովորեցրել է մեր ծանոթ բժիշկը․․․ ինքներդ էլ կարող եք նայել ձեռքերի ափերին ու հասկանալ․․․

Ինչի մասին են վկայում մարդու ձեռքի ափերը

Ձեռքերը մարդու մասին շատ բան կարող են պատմել, քանի որ հանդիսանում են ծավալուն ինֆորմացիայի աղբյուր։ Դրանք կարող են պատմել ներկայի, անցյալի ու ապագայի առեղծվածների մասին։ Բացի այդ, ըստ ձեռքերի հնարավոր է իմանալ մարդու տաղանդների, հնարավորությունների ու հեռանկարների մասին։ Առողջության վերաբերյալ ինֆորմացիա նույնպես հնարավոր է ստանալ մարդու ձեռքերի միջոցով։

Ափի գույնը

Ըստ այս նշանի կարելի է հասկանալ բազմաթիվ հիվանդությունների առկայության մասին։ Ափերի կարմիր գույնը տոքսիկ նյութերի ինդիկատոր է։ Դա կարող է դառնալ տագնապալի նշան, որը վկայում է ցիռոզի, հեպատիտի, լյարդում գոյացությունների և այլ պաթոլոգիաների մասին։ Ձեռքերի ափերի մարմարե գույնը վկայում է վեգետատիվ համակարգի աշխատանքում բարդությունների մասին։ Լեղապարկում կամ լյարդում խնդրահարույց իրավիճակի մասին կպատմի ձեռքերի ափերի դեղնավուն երանգը։

Հաճախ կարելի է նկատել, որ մարդու ձեռքերի ափերը ստացել են շագանակագույն երանգ, դա լինում է լեղապարկում քարերի առկայության դեպքում։

Дрожь в руках. Насколько это опасно?

Ինչի մասին է պատմում ձեռքերի ջերմաստիճանը

Շատերը զարմանում են, եթե ձեռքերը չափից սառն են կամ տաք։ Միշտ պետք է ուշադիր հետևել դրան․ զգոն եղեք, եթե երկու ձեռքերի ջերմաստիճանը կտրուկ տարբերվում է։ Սառը ձեռքերը կարող են վկայել արյան շրջանառության վատացման մասին։ Նման խնդիրներից ազատվելու համար պետք է ավելացնել նիկոտինային թթու պարունակող մթերքի օգտագործումը։ Օրինակ․

  • միս
  • կաթնամթերք
  • սունկ
  • ձուկ
  • հնդկաձավար
  • լոբեղեն

Մարմնի նորմալ ջերմաստիճանի դեպքում չափազանց տաք ձեռքերը վկայում են լյարդի ինտոքսիկացիայի մասին։

Վահանաձև գեղձի չափից ակտիվ ֆունկցիայի մասին կպատմի չոր և գունատ մաշկը։ Մատների ծայրերին նկատվող բծերը կհայտնեն հնարավոր առողջական խնդիրների մասին։

Եթե մատները հաճախ են թմրում, ստուգեք շնչուղիները։

Ձեռքի ափի ձևն ու մարդու առողջությունը

Վաղ ժամանակներում ասում էին, որ որքան լայն է ձեռքը, այդքան ավելի ամուր է մարդու օրգանիզմը, դրա համար էլ հիվանդությունները նրան շրջանցում են։ Մեր ժամանակներում հայտնի է, որ ձեռքի նման ափ ունեցող մարդիկ ավելի հակված են արյան բարձր ճնշում ունենալուն։

Այն մարդիկ, ում ձեռքի ափերը համեմատաբար փոքր են, ավելի հաճախ են ունենում շնչառական խնդիրներ։

Как определить болезни по рукам | Журнал Домашний очаг

Ցավ ձեռքերում

Չինացի մասնագետները ձեռքը համարում են ողջ օրգանիզմի էներգետիկ ու ինֆորմացիոն կենտրոն։ Կտրուկ ցավի առկայությունը վկայում է բազմաթիվ հիվանդությունների մասին։ Այդ դեպքում անհապաղ դիմեք բժիշկի։

Նյութը հրապարակման պատրաստեց Infopast.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: