Այսօր Սոնա Շահգելդյանի ծննդյան օրն է

Այսօր Սոնա Շահգելդյանի ծննդյան օրն է

Սոնա Շահգելդյանը ծնվել է 1986թ. փետրվարի 14-ին, Երևանում: 2003թ. ավարտել է Երևանի Ս.Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցը:

Երկու տարի սովորել է Երևանի Ա.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում։

2004-08թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում:

2009թ. մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» նախագծին (Մարկ Սաղաթելյանի հետ) և հաղթել:

2010թ. մասնակցել է «Նոր Ալիք» երգի միջազգային մրցույթին և արժանացել առաջին մրցանակին:

2012թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին:

Понравилась статья? Поделиться с друзьями: