Ամուսինս մեր դստեր հարսանիքին նորապսակներին բնակարան նվիրեց․․․ հետո մենք բացահայտեցինք մեր խնամիների իրական դեմքը

Ուզում եմ կիսվել մեր ընտանեկան մեծ խնդիրով։ Վերջերս մեր աղջիկն ամուսնացավ։ Նրա ընտրյալը մի երիտասարդ է, հասարակ ընատնիքից։ Խելացի ու ընդունակ մարդ է։ Չնայած նրան, որ ես ու ամուսինս այնքան էլ ուրախ չէինք մեր աղջկա ընտրության համար, այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ նրա կյանքն է և միջամտելու իրավունք չունենք։

Փեսայիս ընտանիքը միշտ վարձով է ապրել, և մենք չէինք ուզում, որ նույն ճակատագրին արժանանա նաև մեր աղջիկը։ Ամուսինս բանկից հանեց մեր ամբողջ խնայած գումարը, վաճառեց մեքենան ու ավտոտնակը, և մենք նորապսակների համար 2-սենյականոց բնակարան գնեցինք։ Նվիրեցինք տան բանալիները հարսանիքի օրը։ Բոլորից շատ ուրախացան փեսայի ծնողները։

Հարսանիքի հաջորդ օրվանից գրեթե ամեն օր նրանց տուն էր գնում աղջկաս սկեսուրը։ Աղջիկս բողոքում էր, ասում, որ սկեսուրի մշտական այցերի պատճառով ոչ կարողանում է հանգիստ մնալ տանը, ոչ որևէ մեկին հրավիրել տուն։ Օրեր առաջ էլ այդ կինը աղջկաս ասել է, որ պիտի տանը գրանցեն իրեն ու ամուսնուն, նաև դստերը։ Երբ աղջիկս պատասխանել է, որ համաձայն չէ, սկեսուրը նեղացրել է նրան, վիրավորել, շահամոլ ու ժլատ անվանել։

Մի քանի օր շարունակ սկեսուրը հանգիստ չէր տալիս աղջկաս ու որդուն, ամեն օր զանգում ու գալիս, սպառնում, սկանդալներ սարքում։

Ես չէի կարող այդպես թողնել, քանի որ աղջիկս անդադար զանգում էր լացակումած ու գանգատվում։ Պատմեցի ամեն ինչ ամուսնուս։ Նա հենց այդ պահին գնաց մեր խնամիների տուն, ասաց, որ եթե նրանք շարունակեն, ինքը կդիմի ոստիկանություն։ 

Հիմա փեսայիս մայրը կարծես թե ուշքի է եկել, հանդարտվել է, աղջիկս էլ ուրախ է, իսկ մեզ դրանից ավել բան պետք չէ։

Понравилась статья? Поделиться с друзьями: