«Ամազոնկա Իսիդա»… ինչպես է դասավորվել 107 կիլգորամ կշռող 206 սմ հասակով շիկահեր աղջկա ճակատագիրը

Մեր այսօրվա պատմության հերոսուհու անունն է Լինդսի Քեյ Հեյվորդ՝ «Ամազոնկա Իսիդա»:

28.07.1987 Կալիֆորնիայի նահանգում ծնված աղջիկը սովորական ընտանիքից է: Ի սկզբանե չի ունեցել ոչ մի առողջական խնդիր: Սակայն ծնողները շատ շուտ նկատեցին, որ նա ավելի արագ է մեծանում, քան բոլոր հասակակիցները:

9 տարեկանում աղջկա հասակը կազմում էր 180 սմ:

Մի քանի տարի անց ցուցանիշը հասավ 206 սմ-ի, և տվյալ թիվը պահպանվել է մինչ օրս: Դպրոցում սովորելու տարիներին Լինդսին բասկետբոլ էր պարապում, և մի օր էլ իր առանձնահատուկ տաղանդի և ֆիզիկական տվյալների շնորհիվ նրանց թիմը հաղթեց նահանգի առաջնության ժամանակ: Նա փոքր, բայց վստահ քայլերով մոտենում էր հայտնիությանը:

Աղջիկը ջանք չէր խնայում, որպեսզի հասնի դրված նպատակին. պառկած դիրքում կարողանա բարձրացնել 300կգ: Սպորտում հաջողություններ գրանցելուց հետո Լինդսին գրեթե երկու տարով լռեց: Նրա վերաբերյալ չկար ոչ մի նորություն:

Իսկ ահա 2013-ին նախկին սպորտսմենուհին որոշեց գերել կինոյի աշխարհը:

Նա խաղաց մի շարք հաջողված ֆիլմերում, որոնցից շատերը, հնարավոր է, դուք նույնպես դիտել եք:

Հետաքրքիր ինֆորմացիա՝ Ամազոնկա Իսիդայի մասին.

  • նա կարող է բարձրացնել և շպրտել 100կգ կշռող մարդկանց;
  • նրա քաշը կազմում է 107կգ;
  • սնվում է գրեթե միայն սպիտակուցներով;
  • 2013թ ստացել է ամենաբարձրահասակ դերասանուհու տիտղոսը;
  • 2017թ առաջին անգամ մայրացել է:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: