Ահա թե ինչ եմ անում, որպեսզի խոհանոցային սպունգը չերևա, բայց լինի ձեռքի տակ

Օրեր առաջ խոհանոցում զբաղվում էի առօրյա գործերով: Գլխումս անսպասելի մի միտք ծագեց՝ խոհանոցային սպունգի վերաբերյալ: Երբ այն դրված է լինում լվացարանի կողքին, այնքան էլ էսթետիկ տեսք չի ունենում:

Գուցե ասեք, որ խոհանոցում շատ տեղ կա, ու այն կարող ենք դնել որտեղ պատահի, բայց դա այդպես չէ: Համաձայնեք, որ սպունգը միշտ պիտի լինի ձեռքի տակ: Միայն կանայք գիտեն, թե օրական քանի անգամ են ափսե լվանում:

Բացի այդ, սպունգն ամենից շատ միկրոբ կուտակող առարկաներից մեկն է, իսկ շատերը շարունակում են պահել այն մթերքի ու աշխատանքային մակերեսի մոտ: Կարծում եմ, սա սխալ է:

Ահա թե ինչ լուծում տվեցի խնդրին

Գտա անպետք շիշ: Կարևոր է, որ տարան հեղուկ բաց չթողնի:

Սպունգի չափումներ արեցի, նշեցի ֆլոմաստերով ու կտրեցի:

Ահա այսպիսի մի բան ստացվեց:

Մեջը դրեցի սպունգը:

Հետո թեթևակի ծալեցի «ականջիկը» ու փոքր անցք արեցի:

Վերցերցի մետաղական կախիչ՝ նախատեսված սրբիչների համար, ամրացրեցի լվացարանի տակ տեղադրված դարակի դռնակի ներսի կողմում:

Կախեցի պատրաստածս տարան:

Այնքան հարմար է ստացվել, իսկ խոհանոցն էլ ավելի կոկիկ տեսք ունի:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: