Ահա թե ինչու են իմաստուն մարդիկ դադարեցնում շփումը հարազատների հետ, երբ ծերանում են…

Ես 64 տարեկան եմ, ու գրեթե չեմ շփվում հարազատներիս հետ: Երբ լրացավ 60 տարեկանս, գիտակցեցի, թե որքան արագ է անցնում ժամանակը: Դրա համար էլ համարում եմ, որ այն դատարկ խոսակցությունների վրա ծախսելու իրավունք չունեմ:

отказ от общения с родственниками

Նախկինում բոլոր հանգստյան օրերին հանդիպում էի ընկերուհիներիս հետ, շաբաթական 3-4 անգամ հեռախոսով խոսում քույրերիս հետ: Իսկ երիտասարդ տարիներին չի եղել գեթ մի օր, որ միայնակ անցկացնեմ այն: Բայց հիմա ամեն ինչ փոխվել է:

Ինձ դուր է գալիս մնալ սեփական մտքերիս հետ, ինքս ինձ հետ: Բնականաբար, լիովին չեմ դադարեցրել մարդկանց հետ շփումը, մինչ օրս էլ պահում եմ մտերիմներիս հետ կապը: Բայց հիմա այլ կերպ եմ վերաբերվում դրան. փորձում եմ հեռու մնալ նրանցից, ովքեր չեն հարգում իմ անձնական տարածությունը:

Դոստոևսկին ասել է, որ իմաստուն մարդը շփվելու և միայնակ մնալու միջև ավելի շուտ կընտրի վերջինը, քան թե առաջինը: Շփումը պիտի լինի դելիկատեսի պես, այսինքն չի կարելի այն չարաշահել: Ու ես լիովին համամիտ եմ մեծն դասականի խոսքերի հետ:

Հիմա գիտակցում եմ, որ մեծ տարիքում միայնակ լինելը ոչ թե պատիժ է, այլ պարգև: Եթե այն ժամանակ տխրում էի, երբ մենակ էի մնում, հիմա ուրախանում եմ, քանի որ կյանքիս մասին մտածելու ու ամեն ակնթարթն ապրելու հնարավորություն եմ ունենում:

Իսկ դուք ինչպե՞ս եք վերաբերվում միայնակ մնալուն:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: