3 լավագույն բնական միջոցները՝ երիկամների առողջության համար

Օրգանների լավ վիճակը՝ մեր օրգանիզմի նորմալ գործունեության գրավականն է: 

Այսօր կխոսենք երիկամների մասին: Դրանք մասնակցում են օրգանիզմի կենսագործունեության պրոցեսներին. մաքրում են արյունը վնասակար նյութերից ու թույլ չեն տալիս, որ այդ ամենը մնա օրգանիզմի ներսում: 

Երիկամները առողջ պահելու համար պետք է շատ ջուր խմել, քիչ օգտագործել աղի և յուղոտ սնունդ: Բայց էլ ինչպե՞ս կարող ենք նպաստել դրանց առողջությանը:

Ահա 3 լավագույն ըմպելիքները, որոնք կօգնեն լավացնել երիկամների առողջությունը՝ դրական կերպով ազդելով ձեր ինքնազգացողության վրա:

чай из одуванчиков

Խատուտիկից թեյ

Շատերը խատուտիկը համարում են անօգուտ բույս, սակայն իրականում այն չափազանց օգտակար է երիկամների առողջության համար: Թեյը պարունակում է  А, В, С և D վիտամիններ, երկաթ, կալիում: Բացի այդ, ըմպելիքն օժտված է հակաբորբոքային և հանգստացնող էֆեկտով: Այսպիսի թեյը նպաստում է երիկամներում քարերի քայքայմանը:

Чай из одуванчиков

Բազուկով հյութ

Այս ըմպելիքը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, նաև օրգանիզմից դուրս է բերում կալցիումի ավելորդ քանակը, ինչն էլ նվազեցնում է երիկամներում քարերի գոյացման ռիսկը: Պատրաստեք բազուկի հյութ՝ ավելացնելով կիտրոնի հյութ կամ կոճապղպեղ, ցանկության դեպքում նաև կանաչի:

Свекольный сок

Եղինջի թուրմ

Եղինջը հայտնի է իր օգտակար հատկություններով: Այն պարունակում է հակաօքսիդանտներ, բացի այդ պայքարում է բորբոքումների դեմ: Մի մոռացեք եղինջի թեյ խմելուց հետո 1 բաժակ սովորական ջուր խմել:

Ուշադրություն. նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: