Օրգանիզմն ամրացնող և անոթները մաքրող միջոց


Տարիքի հետ անոթները կորցնում են էլաստիկությունը, ներքին պատերին խոլեստերինի կուտակումներ են նստում։ Դա բերում է ճնշման բարձրացման, բոլոր օրգաններին արյան մատակարարման վատթարացման, իսկ հատկապես զգայուն է այս դեպքում ուղեղը։ Որպես արդյունք ունենում ենք կաթվածներ, ինֆարկտներ և շատ այլ քրոնիկ հիվանդություններ։

Այսօր շատ դեղամիջոցներ կան, որոնք մաքրում են անոթներն ավելորդ կուտակումներից։ Սակայն դրանք բոլորն էլ կողմնակի ազդեցություններ ունեն, բացի այդ քիմիական նյութերը բացասաբար են անդրադառնում երիկամների և լյարդի վրա։

Այսօր ցանկանում ենք ձեզ արդյունավետ գերմանական միջոց առաջարկել անոթները խոլեստերինից մաքրելու համար։

Այն պատրաստելու համար դուք հետևյալը պետք է անեք․
1. 4 լիմոնը լվացեք, վրան եռացրած ջուր լցրեք։ Լիմոնները բարակ օղակներով կտրատեք, կարող եք նաև աղալ։

2. Մաքրեք մի փոքր կտոր կոճապղպեղ և 4-5 պճեղ սխտորը, բլենդերով հարեք կամ մսաղացով աղացեք։

3. Լիմոնները տեղավորեք 3 լիտրանոց մեկ բանկայի կամ երեք հատ մեկ լիտրանոց բանկաների մեջ։ 2 լիտր ջուր եռացրեք և թողեք սառչի մինչև 60 աստիճան։

4. Ջրին սխտոր ավելացրեք, կոճապղպեղ և 2 ճ․գ․ մեղր։ Լավ խառնեք և լցրեք լիմոնով բանկաների վրա։ 2 ժամից պատրաստ կլինի օգտագործման համար։

Խմեք ամեն օր սոված փորին 100 մլ՝ առավոտյան և երեկոյան։ Բուժման կուրսը 3 շաբաթ։ Հետո մեկ շաբաթ ընդմիջում արեք և նորից 4 շաբաթ խմեք միայն առավոտյան կամ երեկոյան։ Պահեք սառնարանում, օգտագործելուց առաջ մի թեթև տաքացրեք ջրային բաղնիքի վրա։

Понравилась статья? Поделиться с друзьями: