Նիհարեցնող օճառ… այն կարող եք պատրաստել ինքներդ՝ տնային պայմաններում

21 դարի ամենաքննարկվող թեմաներից մեկը վերաբերվում է նիհարելուն: Ներկայում գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ, որոնց նպատակն է քաշի նվազեցումը: Ու դրանց շարքում է օճառով մերսումը, որը համադրվում է ֆիզիկական վարժությունների, ճիշտ սնվելու հետ: Հավատացնում ենք, որ արդյունքը անգերազանցելի է: 

Լավ արդյունքի հասնելու համար օճառը պետք է քսել խնդրահարույց հատվածներում, շփել ու թողնել 20 րոպե: Օճառով կանոնավոր մերսումները կլավացնեն արյան շրջանառությունը, կնպաստեն ավելորդ հեղուկի դուրս բերմանը ու մաշկի անցքերի մաքրմանը:

Ինչ է պետք՝ նիհարեցնող օճառ պատրաստելու համար.

  • մանկական օճառ՝ 100 գ
  • կիտրոնի կեղև՝ 20 գ
  • աղացած սուրճ՝ 20 գ
  • խաղողի կորիզի յուղ՝ 30 կաթիլ
  • ձիթայուղ՝ 30 կաթիլ

Ինչպես պատրաստել օճառը.

Քերիչով անցկացնել օճառը:

Դնել եռացող ջրի գոլորշու վրա, առավելագույն ջերմաստիճանը պիտի հասնի 50 աստիճանի:

Ստացված զանգվածին ավելացնել ձիթայուղը, խաղողի կորիզի յուղը ու կիտորնի կեղևը:

Ֆոմային ձիթայուղ քսել: Մեջը մինչ բարձրության կեսը լցնել պատրաստված խառնուրդի կեսը:

Մյուս կեսի մեջ ավելացնել սուրճը: Օճառի առաջին շերտին մի քիչ սպիրտ քսել, լցնել մյուս շերտը:

Мыло. Делаем сами | Pro Handmade

Հաշվի առեք, որ օճառը միայն այն դեպքում կապահովի լավ արդյունք, եթե կատարեք ֆիզիկական վարժություններ և կարգավորեք սննդակարգը: Օճառով մերսումների շնորհիվ կունենաք ձիգ ու հարթ մաշկ, բացի այդ, ավելի հեշտ կայրեք ավելորդ ճարպը՝ հատկապես խնդրահարույց հատվածներում:

Եղեք առողջ ու գեղեցիկ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: