Կարծում ենք, շատերը գիտեն քրքումի օգտակար հատկությունների մասին։ Այն չինական և ժողովրդական բժշկության մեջ ամենից հաճախ օգտագործվող բաղադրիչն է։
Քրքումը լավացնում է սրտի աշխատանքը, բուժում վերքերը, խոչընդոտում դիաբետի առաջացմանը, մաքրում լյարդը, լավացնում մաշկի արտաքին տեսքը և բարձրացնում այն ընդունողների տրամադրությունը։
Ավելին, քրքումը կարող է վերացնել աչքերի շուրջ մուգ շրջանները։ Դրա համար պետք է պատրաստել ընդամենը մի հրաշք-մածուկ։
Անհրաժեշտ է․
- աղացած քրքում՝ 0,5 թ․գ․
- կաթ՝ 1 բաժակ
- մեղր՝ 1թ․գ․
- ձիթայուղ՝ 0,5 թ․գ․
- թարմ աղացած սև պղպեղ՝ 1/4 թ․գ․
Ինչպես պատրաստել դիմակը․
Տաքացնել կաթը և ցանկության դեպքում մի քիչ դարչին ավելացնել։ Հետո լցնել մեղրը, քրքումը, պղպեղը և ձիթայուղը։ Թողնել կրակին։
Խառնել բաղադրիչները՝ մինչ կաթը տաքանում է, սակայն չհասցնել եռման աստիճանի։
Դրանից հետո քամել ստացված ոսկե խառնուրդը և քսել աչքերի շուրջ՝ օրվա ցանկացած ժամին։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։