Շատերը գիտեն, որ աղ օգտագործելով՝ խթանում ենք այտուցվածությունը: Սակայն հակառակ արդյունքի կարող եք հասնել նույն աղի օգնությամբ, որով պետք է թրջոց պատրաստել:
Աղային լուծույթը հիանալի է կլանում խոնավությունը և այն ոտքին դնելով՝ կարող եք զգալիորեն նվազեցնել այտուցվածությունը և օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը: Թրջոցը պատրաստելը շատ հեշտ է:
Անհրաժեշտ է.
- աղ՝ 0,5կգ
- ջուր՝ 5լ
- սրբիչ կամ կտոր
Կիրառման եղանակ.
Վերցնել կես կիլոգրամ աղը և լուծել այն 5լ ջրի մեջ: Թողնել, որ լուծույթը թրմվի:
Կես ժամ անց սրբիչը թրջել աղաջրի մեջ: Ցանկալի է օգտագործել փափուկ գործվածքով կտոր:
Թրջոցը դնել մեջքին և պահել 20 րոպե: Բուժման կուրսը տևում է 10 օր: Այս միջոցն ապահովում է միզամուղ ազդեցություն և 3 օր անց դրական արդյունքը նկատելի կլինի:
Աղային լուծույթի կիրառման ևս մի տարբերակ. այս միջոցով թրջել բամբակե կտորը: Դրանով փաթաթել ոտքերը, տոպրակ հագնել ու պահել 20 րոպե: Կարող եք նաև ծածկոցով փաթաթել ոտնաթաթերը:
Այս պրոցեդուրան կրկնել ամեն օր՝ 2 շաբաթ շարունակ: Ոտքերի այտուցվածությունը կանհետանա, իսկ ճնշումը՝ կկարգավորվի:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։