Ինչն է նպաստում օրգանիզմի արագ ծերացմանը

Ինչն է նպաստում օրգանիզմի արագ ծերացմանը

Մասնագետների կարծիքով՝ սթրեսն ամբողջ օրգանիզմի և հատկապես մաշկի ծերացման հիմնական պատճառն է:

Այն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է անբարենպաստ միջավայրում աշխատելու անհրաժեշտությանը և զարգանում է այն ժամանակ, երբ օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ առողջարար սնունդ, վիտամիններ, հանքանյութեր ու ջուր, ինչպես նաև մշտապես ենթարկվում է քնի պակասի, մկանային լարվածության ու անբարենպաստ մտքերի ազդեցությանը:

Արդյունքում որոշ գործընթացներ խանգարվում են, իսկ իմունային համակարգը գործադրում է բոլոր ջանքերը խանգարումներից ազատվելու համար:

Այս ամենի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է մնում վիրուսների, բակտերիաների ու վարակների առջև, բարձրանում է բորբոքումների զարգացման հավանականությունը, իսկ ծերացման գործընթացներն արագանում են:

Սթրեսի պատճառով ԴՆԹ-ն սովորականից 6 անգամ ավելի հաճախ է ծերանում, պարզել են ամերիկացի գիտնականները: Ինչպես և սպասվում էր, լարված աշխատանքը և ուսումը, որոնք նպաստում են սթրեսին, առաջացնում է քրոմոսոմի ծայրերի երկարության կրճատում և բջջային ծերացում:

Քրոմոսոմի ծայրերը համարվում են բջջային ծերացման ինդիկատորներ, քանի որ կյանքի ցիկլի ավարտին մոտեցող բջիջների մոտ դրանց երկարությունը նվազում է:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ լարված աշխատանքի ժամանակ ԴՆԹ-ի ծերացումը մոտ 6 անգամ արագանում է: Ընդ որում բացասական ազդեցությունը կախված է ուսման շարունակականությունից:

Վաղաժամ ծերացմանը նպաստող վատ սովորությունների շարքին է դասվում իրականության դեպրեսիվ ընկալումը, որն անդրադառնում է դիմախաղի վրա՝ մարդուն տալով ավելի տարեց տեսք:

Բացի այդ, մարդու արտաքինի վրա բացասաբար են անդրադառնում նաև այնպիսի վատ սովորությունները, ինչպիսին են ֆիզիկական ակտիվության պակասը, մեջքը կորացնելու սովորությունը, քնի սխալ դիրքը և գաջեթների հետ մշտական աշխատանքը, ինչի հետևանքով գլուխը միշտ սխալ դիրքով է լինում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: