Արդյո՞ք գիտեք, թե ինչպես է ձմերուկն ազդում ճնշման, սրտի և երիկամների վրա… սա կարևոր է իմանալ

Ամռան այս տապին ձմերուկն ուղղակի անփոխարինելի է։ Սառը ձմերուկի մի քանի կտորը հագեցնում է ծարավը, զովացնում է։ Ձմերուկը  հիմնականում կազմված է ջրից և բարերար ազդեցություն է գործում օրգանիզմի վրա։

Ձմերուկի պարբերական օգտագործումը կարող է նկատելիորեն լավացնել մաշկի առողջությունն ու որակը։ Փորձագետների կարծիքով՝ ձմերուկի մեջ պարունակվող վիտամին A-ն հատկապես օգտակար է մաշկի բջիջների վերականգնման և խոնավեցման համար։

Ձմերուկը  զգալիորեն լավացնում է սրտի վիճակը։ Երիկամներում քարերի առաջացումն ամենատհաճ երևույթներից մեկն է։ Ձմերուկը մեծացնում է մեզի քանակը՝ առանց երիկամների վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության։

Ձմերուկը մեծ քանակով կալիումն և մագնեզիում է պարունակում, որոնք շատ օգտակար են ճնշման համար։ Ձմերուկը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգտակար են շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարում։

Понравилась статья? Поделиться с друзьями: