Այս ալյուրը կօգնի նիհարել… բնական, անվտանգ ու արդյունավետ միջոց

Արդեն ամառ է, իսկ եթե դուք չեք հասցրել նիհարել, ուրեմն այս մեթոդը կօգնի ձեզ:

Եթե պահարանից հանել եք ձեր անցյալ տարվա զգեստն ու շորտերը և հայտնաբերել, որ դրանք փոքրացել են, հոգ չէ. իրավիճակը հեշտությամբ կարող եք լուծել: 

Նիհարելու և կազմվածքը լավ վիճակում պահպանելու համար կարող եք պարբերաբար մաքրել օրգանիզմը այս խառնուրդի օգնությամբ:

Հնդկաձավարով ըմպելիք՝ նիհարելու համար

Պատրաստեք այս համեղ, արդյունավետ կոկտեյլը, որի հիմնական բաղադրիչներն են հնդկաձավարի ալյուրն ու կեֆիրը կամ մածունը:

Ահա թե ինչ օգտակար հատկություններ ունի ալյուրը.

  • մաքրում է անոթները և նվազեցնում արյան մեջ շաքարի մակարդակը
  • արագացնում և կարգավորում է նյութափոխանակությունը
  • կարգավորում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը
  • օգտակար է ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում
  • օրգանիզմից դուրս է բերում տոքսինները
  • լավացնում է նյարդային համակարգը

Նիհարելու բաղադրատմոսը

Առավոտյան նախաճաշից կես ժամ առաջ խմեք երեկոյան պատրաստած ըմպելիքը, որի համար անհրաժեշտ է.

  • 1ճ.գ. ալյուր
  • 1 բաժակ անյուղ կեֆիր կամ մածուն

Ինչպես պատրաստել.

  • Հնդկաձավարը աղալ կամ գնել պատրաստի լոյւր:
  • Լցնել կեֆիրը, լավ խառնել և ուղարկել սառնարանը:
  • Խմել 14 օր շարունակ, իսկ 1-ամսյա դադարից հետո կարող եք կրկնել կուրսը:

Սակայն կոկտեյլը խմելու ընթացքում սննդակարգից բացառեք քաղցրը, ալյուրը և ալկոհոլը:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: